Եթե դա նորմալ է, աննորմալը ո՞րն է…

Եթե դա նորմալ է, աննորմալը ո՞րն է…

Արդարադատության նախարարի հետ կապված երեկվա նորմալ միջադեպն ինձ ցնցեց աննորմալությամբ: Հիմա կասեք՝ էս ի՞նչ հանելուկներով ես խոսում: Մի վռազեք, վռազողին տղա չի լինում: Արդարադատության բարձրագույն օրգանի /պաշտոնն եմ ասում, նախարարին նկատի չունեմ/ նկատմամբ ցուցաբերած անվստահությունը նորմա՞լ է: Մի երկրում, երբ արդարադատության վերջին կետի նկատմամբ կորուսվում է հարգանքը, հավատը, հույսը, նորմա՞լ է: Դա միայն Արդարադատության նախարարի համար կարող է նորմալ լինել, ով ասում է. «…Քաղաքացիական հասարակությունը, այս բողոքը, նախարարի այսպես դուրս գալը և պատասխանելը քաղաքացիական հասարակության և երկրի կայացվածության դրսևորում է»: Ուռռա: Եթե ակտիվիստներն արդարադատությունն իրականացնողին  թույլ չեն տալիս խոսելու ու գոռում են՝  «Ամոթ», «Սիկտիր», «Պուտինկեք». նորմա՞լ է: Դա չի՞ նշանակում, որ դանակը հասել է ոսկորին, ու Արդարադատությունը, որ ստեղծված է արդարություն հաստատելու, դարձել է նույնքան անվստահելի, ինչքան այն իշխանությունը, ում դեմ պայքարում են: Դա չի նշանակու՞մ, որ Հայաստանում նույնականացվում են բոլոր կառույցները նախագահականի հետ և բացվել է մարդկանց աչքերը: Իսկ նախարարի՝ երթի մասնակիցներից մեկին հակադարձող  «Ամոթը քեզ» արտահայտությունը այնքան տղայական է հնչում, որ սպասում ես՝ հիմա նախարարը ամոթ ասողին ռազբիրյատի կկանչի:  Ամեն ինչ այնքան ծիծաղելի է դարձել և ի լրումն այս ամենի Արդարադատության ջահակիրն ասում է, որ ամեն ինչ նորմալ է: Այսինքն, երբ թքում են արդարադատության ճակատին, նորմա՞լ է: Եթե դա նորմալ է, աննորմալը ո՞րն է…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ