Բնակարանում դի է հայտնաբերվել

Բնակարանում դի է հայտնաբերվել

Հունվարի 19-ին, ժամը` 21.10-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:




Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Բ.-ի (ծնվ. 1960թ.) դին: