Երկու երթուղում միկրոավտոբուսները փոխարինվելու են ավտոբուսներով

Երկու երթուղում միկրոավտոբուսները փոխարինվելու են ավտոբուսներով

Դեռեւս դեկտեմբերի սկզբին քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ մինչեւ հունվարի 10-ը նոր ավտոբուսներ են ներկրվելու, եւ երկու երթուղում միկրոավտոբուսները փոխարինվելու են ավտոբուսներով:



Ըստ  Նավասարդյանի, Հարավային Կորեայից սպասվող 27 ավտոբուսների գումարը փոխանցվել է մոտ 2 տարի առաջ: Երեկ տեղեկացանք, որ այս ավտոբուսներն արդեն սահմանին են հասել, մաքսազերծման գործընթացի մեջ են: 82 եւ 89 համարի երթուղիներն սպասարկող ընկերություններն են ներկրել: Ամենայն հավանականությամբ, միկրոավտոբուսներն ավտոբուսներով կփոխարինվեն փետրվարի կեսերից: Թերեւս այս տեսակ համալրումներով էլ կփորձեն արդարացնել ուղեվարձի թանկացումը: