Ռոբերտ Նազարյանն այս գործում չկա

Ռոբերտ Նազարյանն այս գործում չկա

ԱԺ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով իր դիտարկումները «Որոտան» կասկադի վաճառքի հետ կապված, խոսքն ավարտել է հետևյալ կերպ. «Գործարքը շոշափում է Քրեական օրենսգիրքը՝ «Վնասարարության մասին» հոդվածը, որով նախատեսվում է 8-15 տարի ազատազրկում»:



 



Ազատազրկման մասին ակնարկը սաստիկ անհանգստացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ում թվացել է, թե պատգամավորի խոսքերն իրեն են վերաբերվում:



 



Արծվիկ Մինասյանը, սակայն, հանգստացրել է նրան. «Ոչ ոչ, պարոն Նազարյան, դա Ձեզ չի վերաբերում, Դուք այս ամենի մեջ չկաք»: