Ուսանողները՝ հանուն Կարեն Մկրտչյանի (լուսանկարներ)

Ուսանողները՝ հանուն Կարեն Մկրտչյանի (լուսանկարներ)

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում մարտի 24-27-ը կգործի բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսին ներկայացված են բուհի ուսանողների և դասախոսների աշխատանքները։ Բարեգործական այս միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։



 



Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ցուցահանդեսի բացմանը հույս հայտնեց, որ ցուցասրահում ներկայացված նկարները չեն մնա պատից կախված, կգտնվեն մարդիկ, ովքեր, գնելով արվեստի գործերը, իրենց ներդրումը կունենան Կարեն Մկրտչյանի բուժման գործում։ Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված է շուրջ 40 նկար. դրանց արժեքը սկսում է 20 հազար դրամից։





































Տիկ Կարպենկո