Վարչապետը կադրային ճգնաժամի մասին

Վարչապետը կադրային ճգնաժամի մասին

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը։ Նիստից առաջ լրագրողների հետ զրույց ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով խնդրեց իրեն ժամանակ տալ՝ խոստանալով, որ մի քանի օր հետո նա բոլոր հարցերին կպատասխանի։



Hraparak.am-ին հարցին, թե ՀՀԿ-ում կադրային ճգնաժամ կա՞, որ նույն մարդկանց ե՞ք նախարար նշանակում՝ Աբրահամյանն ասաց․ «Ամեն ասածի խորհուրդ եմ տալիս չհավատաք»։ Իսկ թե այդ վերանշանակումները ինչպե՞ս կբացատրի, այսպես պատասխանեց. «Այդ վերանշանակումները, ում էլ որ նշանակենք, մեկ է, դուք փորձելու եք մի պատճառ գտնեք՝ փնովեք, ինձ համար համար առաջինը, որ պռոֆեսիանալ աշխատող լինի, լավ չի աշխատի, մի ամիս հետո կփոխենք։ Մեր հարցին, թե Հասմիկ Պողոսյանը և Հրանուշ Հակոբյանը պրոֆեսիոնա՞լ են, վարչապետը պատասխանեց՝ «այո» ու հեռացավ։