Կյանքից հեռացել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը

Կյանքից հեռացել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, մեր կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Մեր շատ սիրելի Սվետլանա Ռուբենովնան…
Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ:
Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր, կյանք էր…
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
ՀԹԳՄ նախագահ