Օշականցի Գեւորիկի ծեծի պատմությունը դեռ շատ ջուր կքաշի

Օշականցի Գեւորիկի ծեծի պատմությունը դեռ շատ ջուր կքաշի

Օշականցի Գեւորիկի ծեծի պատմությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռ շատ ջուր կքաշի: Քաղաքական էլիտան՝ կառավարության ծրագիրը, ղարաբաղյան խնդիրը մի կողմ թողած, «քննարկում» է հարցը` ինչպես կվերջանա այն: Քանի որ «գողական» շրջանակներում «զապադլո» է օրենքով գողին ծեծելը, «գողական» աշխարհը նույնպես չի հանգստանում եւ շրջաբերական` «քսիֆ» է ուղարկել բոլոր ծագերը, առավելապես բերդում նստած իրենց «ախպերներին», որ «գողին» ծեծողները «bad boys» են:



 



Հիշեցնենք, որ Օշականցի Գեւորիկին ծեծել են Քանաքեռցի Տույը եւ Երրորդմասցի Լյովիկը: Եվ չնայած այն հանգամանքին, որ Աբրահամյանները ժխտեցին մամուլում հրապարակված լուրերը՝ միջադեպին Արգամի մասնակցության մասին, այնուհանդերձ, Լյովիկի հետ համատեղ բիզնեսը` Արգավանդի խճուղում հայտնի «գազի կալոնկան», Արգամին դարձնում է ակտիվ խաղացող այս գործում: Աբրահամյաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը շուտ փակվի եւ փակվի իրենց օգտին, ինչը նախեւառաջ քաղաքական դաշտում իրենց «գերիշխանությունն» ապացուցելու համար է: Հիշեցնենք, որ տնտեսականում այդ «իշխանությունն» արդեն իսկ ապացուցվել է, երբ Արգավանդում ճանապարհաշինություն էր ընթանում, բոլոր գազալցակայանները, «խանգարող օբյեկտները» քանդվում էին այդ գազալցակայանի պատճառով, իսկ ճանապարհը մի քանի կիլոմետր երկարացվեց, որպեսզի շրջանցի «կալոնկան»: