ԱԱԾ մարմինների ու հետախույզների նիստ՝ Մոսկվայում

ԱԱԾ մարմինների ու հետախույզների նիստ՝ Մոսկվայում

Ս.թ հուլիսի 8-10-ը Մոսկվա քաղաքում անցկացվում է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության հերթական նիստը:



Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների հեռանկարային զարգացման ուղիների և համագործակցության հրատապ այլ հարցեր:



Խորհրդակցության ավարտին, արդյունքների հիման վրա, կընդունվի համատեղ հուշագիր:



ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ:



 



ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն