Թալիբների իրականացրած պայթյունից 16 մարդ է զոհվել

Թալիբների իրականացրած պայթյունից 16 մարդ է զոհվել

Աֆղանստանի արևելյան Փարվան բնակավայրում  պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, այդ թվում` ՆԱՏՕ-ի 4 զինվորական:



 



Պայթյունը հնչել է բժշկական կնետրոնի մերձակայքում:  Թալիբների խոսքով, իրենց թիրախը եղել են ՆԱՏՕ-ի զինվորականները:



 



Աֆղանստանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հայտարարվել են երկրում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց  հաղթել է երկրի նախկին վարչապետ Աշրաֆ Գանի Ահմադզայը: Նրա մրցակից, երկրի նախկին արտգործնախարար Աբդուլլա Աբդուլլան չի ընդունել իր պարտությունը և հայտարարել  է զանգվածային ընտրակեղծիքների մասին: