ԱԺ խմբակցությունները միասնաբար կմեկնեն դիրքեր

ԱԺ խմբակցությունները միասնաբար կմեկնեն դիրքեր

Նախապես տրված խոստման համաձայն՝ ԱԺ խմբակցությունները ոչ միայն համատեղ հայտարարությամբ հանդես եկան, այլեւ միասնաբար կմեկնեն դիրքեր: Այցը նախատեսվում է շաբաթ օրը: Դեռ որոշված չէ, թե կոնկրետ որ «թեժ կետերում» կլինեն, բայց հայրենի օրենսդիրները նախընտրել են Արցախի հենակետերը, որտեղ կմեկնեն ուղղաթիռով:



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հայտնեց, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարներն են մեկնելու ցանկություն հայտնել: Ի դեպ, սահման մեկնելու մտադրություն ունեն նաեւ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ պատգամավորները, հավանաբար, դա էլ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: