Նախագահները Տուն կգնան, հետո պարզ կլինի, թե ում ինչ է ասել Պուտինը

Նախագահները Տուն  կգնան, հետո պարզ կլինի, թե ում ինչ է ասել Պուտինը

-Էս պաշտոնական լրահոսն էլ էնպես մուխտառ բան է,- երեք նախագահների հանդիպման տեղեկատվությունից հետաքրքրությունը չբավարարած մի քաղաքացի ասաց ինձ: - Հա՜, դե ասում են, որ երեք նախագահները հանդիպել են Սոչիում, երեքն էլ խաղաղ ճանապարհով են ուզում լուծել խնդիրը: Է՜, որ ուզում են, էլ կռվելս ո՞րն է:
Ի՞նչ ասեմ այդ քաղաքացուն, երբ ես էլ չեմ հասկանում, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ուզելս ո՞րն է: Նրանց ուզելով որ լինի, Հայաստանի նախագահը կհասներ Բաքու, Ադրբեջանի նախագահն էլ ոտքերը կհանձներ Սևանա լճին ու մեր իշխանները համտես կանենին: Կարևորը Պուտինի ուզելն է. Պուտինը ի՞նչ է ուզում: Եթե պաշտոնական լրահոսին նայենք, Պուտինին էլ թաշկինակն է պակասում, որ լիակատար ազդի երկու ժողովուրդների սրտերի վրա. «… քանի որ մարդկային զոհերից առավել մեծ դժբախտություն չկա»: Բայց մարդկային պարզ մտածողությամբ եթե դատենք՝ նախագահները Տուն կգնան, հետո պարզ կլինի, թե ում ինչ է Պուտինը ասել: Ոչ մեկը Պուտինի խոսքից դուրս չի գա:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ