Այսօր կհանդիպեն եռյակի լիդերները

Այսօր կհանդիպեն եռյակի լիդերները

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ վերադառնալով Դուբայից, որտեղ հանգստանում էր Սամվելներ Ալեքսանյանի եւ Կարապետյանի հետ, ժամանակ չկորցնելով լծվել է իշխանափոխության գործին։ Մեր տեղեկություններով այսօր առավոտյան «Կանյաչնիում» նախ կուսակտիվի հետ է քննարկել առաջիկա հանրահավաքի եւ անելիքների հետ կապված հարցեր, հետո հանդիպում ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, առաջիկայում առանձին հանդիպում է սպասվում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, հետո եռյակի լիդերների միասնական հանդիպում ։ Ծառուկյանի մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը, բայց ասաց, թե տեղյակ չէ՝ լիդերների հանդիպման ժամի մասին։ Նշենք, որ երեկ երեկոյան էլ Ծառուկյանը հանդիպել է Ազատամատի դաշինի մասնակիցների հետ։