Գալուստ Սահակյանը լուր բերեց փակ նիստից

Գալուստ Սահակյանը լուր բերեց փակ նիստից

Ֆինանսական շուկայում ստեղծված ծանր իրավիճակը միայն Հայաստանի տնտեսությանը չէ, որ բնորոշ է. նման միտումներ նկատվում են ամբողջ աշխարհում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով դուրս էր եկել ԱԺ դռնփակ նիստից, որտեղ քննարկվում է երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը:



«Քանի որ ամբողջ աշխարհում է այդպես, որոշակի պատասխան տալ, թե երբ կընդհատվի այս ընթացքը, շատ դժվար է: Բայց նաև կանխատեսումներ կան, որոնք պետք է իրագործել: Այս հարցն ենք մենք հիմա քննարկում արտահերթ նիստում, որին մասնակցում է նաև Կենտրոնական բանկի նախագահը»,- նշեց Գալուստ Սահակյանը: