Նախատոնական Non-Stop

Նախատոնական Non-Stop

Ամանորյա տոների առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շարունակում է Non-Stop համերգաշարերը: Այս անգամ նվագախումբը պատրաստել է «ՀայՖիլմ Non-Stop» եւ «Cartoon նոն ստոպ» համերգային ծրագրերը:
«ՀայՖիլմ Non-Stop» ծրագրի մեջ ընդգրկված են հայտնի եւ սիրված ֆիլմերի համար գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց մեջ են «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան) ու եւս մոտ 14 հայկական ֆիլմերի հայտնի երաժշտություններ:



Իսկ արդեն «Cartoon նոն ստոպ»-ը մանուկների համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող մուլտֆիլմերի երաժշտություններն է ընդգրկում: «ՀայՖիլմ Non-Stop» եւ «Cartoon նոն ստոպ» համերգները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին եւ 28-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից իրականացվող Non-Stop համերգաշարերը մեկնարկել են դեռ 2012-ին՝ Hollywood Non-Stop-ով, որտեղ հնչում էին հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքները: