Ծառուկյանը չունի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի անհրաժեշտ որակներ. Գագիկ Մինասյան

Ծառուկյանը չունի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի անհրաժեշտ որակներ. Գագիկ Մինասյան

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասել է, որ իրավիճակը բավական լուրջ է:



«Խնդիրն այն է, որ երկրորդ քաղաքական ուժը, ըստ էության, ղեկավարում է մի մարդ, որն իր կողմից իրականացվող քայլերի ողջ գիտակցումը թողնում է կուսակցությունից դուրս»,-հայտարարել է Գագիկ Մինասյանը:



Գագիկ Մինասյանն ասել է նաև, որ ԲՀԿ-ի նիստը չկա տեսագրված. «Չկա տեսագրություն, որտեղ պարոն Ծառուկյանը ընթերցում է այն տեքստը, որը վերագրված է իրեն»:



Հարցին, թե իրավիճակային ինչպիսի փոփոխություն կարող է լինել, Գագիկ Մինասյանը պատասխանել է, որ իրենք կգնան քաղաքակիրթ ճանապարհով՝ բոլոր խնդիրների բարեհաջող լուծման, բայց եթե լինեն անցանկալի զարգացումներ, «դրանով կուրախացնենք մեր արևմտյան և արևելյան հարևաններին»: