Վիկտորիա Նուլանդը` Հայաստանում

Վիկտորիա Նուլանդը` Հայաստանում

Այսօր տարածաշրջանային այցով Երևանում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Նա արդեն հանդիպում է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Նախատեսված է նաև նրա հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ։



Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այսօր նաև այցելել է Ցեղասպանության թանգարան, հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։



ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Վիկտորիա Նուլանդը Հայաստանում քննարկումներ է անցկացնում երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու տևական կարգավորման հարցերի շուրջ: Անդրադարձ կլինի նաև ժողովրդավարությանն և քաղաքացիական ազատություններին։ Այցի շրջանակներում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպել է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: