Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց լցնել Գագիկ Ծառուկյանի նահանջից հետո դաշտում առաջացած բացը

Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց լցնել Գագիկ Ծառուկյանի նահանջից հետո դաշտում առաջացած բացը

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց լցնել Գագիկ Ծառուկյանի նահանջից հետո դաշտում առաջացած բացը: Նա հայտարարեց, որ ասուլիսի է եկել լրագրողների համար ուղերձ կարդալու, իսկ հարցերին կպատասխանի ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ին, ժամը 16-ին: Հասկանալի է, որ նա որոշել է փետրվարի 20-ի հանրահավաքը միայնակ իրականացնել եւ այդ նպատակով է լրագրողներին հրավիրում Ազատության հրապարակ: Միակ հարցը, որին նա պատասխանել է՝ իսկ ովքե՞ր են լինելու այդ օրը Ազատության հրապարակում, չէ՞ որ այսօր պարզ դարձավ, որ հանրահավաքը չեղյալ է հայտարարվել, «Ժառանգության» առաջնորդն ասել է. «Ես որ լինելու եմ, ինձ բացակա չդնեք»: