Ովքեր են մասնակցել բանակցություններին

Ովքեր են մասնակցել բանակցություններին

Մեր տեղեկություններով, Ծառուկյան-Սարգսյան երկու օր շարունակ տեւած բանակցություններն ընթացել են ոչ միայն նախագահական նստավայրում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանը, այլեւ Ծառուկյանի Առինջում գտնվող դղյակում: Այդտեղ են այցելել եւ ժամեր շարունակ Ծառուկյանի հետ զրուցել Սամվել Կարապետյանը, Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը, ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը եւ այլք: Գագիկ Ծառուկյանին համոզելու գործում հիմնական ներդրումն ունեցել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:



Սկզբից պայման է դրվել փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարել, Ծառուկյանը համաձայնել է հրաժարվել հանրահավաքից, բուռն քաղաքական պայքարից, փոխարենը իշխանությունը նրան կթողնի իր սպորտի եւ բիզնեսների հետ, հարկային ստուգումները, մանդատից զրկելու գործընթացը կառկախվեն: Փորձ է արվել հանրահավաքից հրաժարվելու հայտարարությունը տարածել եռյակի անունից, սակայն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես դեմ են եղել: Ծառուկյանը մտերիմներին նաեւ հայտնել է, որ աստիճանաբար դուրս կգա քաղաքականությունից, կհեռանա ԲՀԿ նախագահի պաշտոնից, մեկ ուրիշը կլինի ԲՀԿ առաջնորդ, իսկ ինքը կմնա ԲՀԿ պատվավոր նախագահ: Այժմ սկսվել է ԲՀԿ առաջնորդի փնտրտուքի հարցը, նա պետք է լինի վստահելի եւ այս իշխանություններին հավատարիմ մեկը: Վարդան Օսկանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը բացառված է: