«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ այս կամ այն կերպ կապված լրատվամիջոցները հայտնվել են ծանր կացության մեջ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ այս կամ այն կերպ կապված լրատվամիջոցները հայտնվել են ծանր կացության մեջ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ այս կամ այն կերպ կապված լրատվամիջոցները հայտնվել են ծանր կացության մեջ: Մեր տեղեկություններով՝ «7օր» եւ Zham.am կայքերի գոյությունը վտանգված է: Դրանք հայտնվել են փակման շեմին եւ հնարավոր է առաջիկայում դադարեցնեն գործունեությունը, մինչեւ նոր ֆինանսական աղբյուր գտնելը: Կրճատումներ են եղել նաեւ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլնեթում»: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի առջեւ ոչ միայն «Կենտրոն» հեռուստաընկերությունից հրաժարվելու, այլեւ իրեն սպասարկող կայքերը փակելու պահանջ է դրվել: Արդեն գրել ենք, որ «Կենտրոն» ՀԸ-ում քաղաքական հաղորդումների մասով «կուրացիա» է անում նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը: