Այդքան ատելության, չարության մեջ կարելի՞ է խոսել ապաշխարության մասին…

Այդքան ատելության, չարության  մեջ կարելի՞ է խոսել ապաշխարության մասին…

Բնական է, որ ալիք միացնում, որ թերթ կամ կայք բացում, ցեղասպանության հարցն է: Ու, գիտեք, ո՞րն է զարմանալին՝ թե ով է գալու, ով չի գալու ու դրանց շուրջ ծավալվող ատենախոսություններ: Լավն է՜ էլի Մերկելը, Հռոմի պապը, Պուտինը մեզ ավելի նախընտրեց… Չեմ թվարկում այն անունները, որոնք սև փիառի տակ են: Ի՞նչ գործի ենք, մենք էլ չենք հասկանում:



Յուրաքանչյուր քիչ թե շատ հանրահայտ հայ «կլիպ է հանում»՝ մեկը մեկից քրքրիչ, մեկը մեկից դառը, տանջալի ու համատարած ողբի է վերածվել Հայաստանը: Ու այնպիսի տպավորություն է, որ բան չի մնացել, ցեղասպանությունն այդ մեծ- մեծ տերությունները կճանաչեն ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Մոռանում ենք, որ քաղաքականություն կա, որն այսքան տարի արգելք է հանդիսացել, որ անգամ բարձրաձայնենք դրա մասին, ու մենք այդ քաղաքականության հորձանքն ընկած գնում ենք… Մեկ ջրի երեսին ենք, մեկ՝ տակը: Պահպանվում է հավասարակշռության բալանսը ու ոչ պատահական:



Այս ապրիլի 24-ն էլ կանցնի, բոլոր պատվիրակներն իրենց երկրները կգնան ու կանցնեն իրենց գործին: Մենք էլի կմնանք դեմ առ դեմ Թուրքիայի ու մեր մեծ. անասելի մեծ ու դառը պրոբլեմի հետ: Մեր ու Թուրքիայի մեջ կկանգնի թշնամության, ատելության պատը, որ օր օրի ավելի ենք երկուստեք սառցապատում, հաստացնում ու անհնարին դարձնում՝ հալեցնելու մեկ դարյա սառույցը: Իսկ դա ու՞մ է ձեռք տալիս՝ հայ ու թուրք ժողովուրդների՞ն, գրողի ծոցը գնան իշխանությունները, ովքեր այս հարցն այնքան քաղաքականացրին, որ հիմա ժողովուրդը, նրա խոսքը, միջից դուրս է եկել ու միայն իրենք են խոսում… Ու հարցրեք հայ դպրոցականին՝ թուրքի մասին կամ թուրք դպրոցականին՝ հայի մասին, լսեք կարծիքն ու եզրակացրեք: Այդքան ատելության, չարության, վրեժխնդրության մեջ կարելի՞ է խոսել ապաշխարության, զղջման մասին… Կարելի՞ է իրար հասկանալու, իրար ընդառաջ գնալու քայլ անել… Մենք այդ քայլն անելու համար դեմ ենք տալիս այլ տերությունների, իսկ նրանք սեփական շահերն ունեն…



 ՀԳ Ու զարմանալի չէ, երբ թուրք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցեղասպանության 100- ամյակին հայտարարում է. «Ապրիլի 24-ին իրենք նվագելու են, իրենք պարեն»:



Ատելությունը թույլ չի տալիս զգալու, որ որ մեր ցավը իրենցը չի:



Այդ ատելությանունը պիտի հաղթահարվի:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ