«System of a Down-ը համերգը ժամեր անց

«System of a Down-ը համերգը ժամեր անց

Ժամեր անց Սերժ Թանկյանի գլխավորությամբ լեգենդար «System of a Down» ռոք խումբը Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում հանդես կգա համերգով: Հատուկ համերգի համար արտերկրներից Հայաստան են ժամանել խմբի երկրպագուներ, մարդիկ, ովքեր հնարավորություն կունենան վայելելու «System of a Down»-ի հիթերը: Հիշեցնենք, որ «System of a Down» ալտերնատիվ, հայ-ամերիկյան մետալ խումբը ստեղծվել է 1994թվականին Լոս-Անջելեսում: Խումբը ներկայացնում են՝




Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ)
Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ)
Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ)
Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ)




Խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն։ «System of a Down»-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը։




Հատկանշական է նաև «System of a Down»-ի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը, օրինակ՝ «Spiders» (Սարդեր) երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային։ «System»-ի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է «Հայկական հարցի» որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները։



Խումբը ծանր ռոքի ասպարեզում մեծ դիրք է գրավել ամբողջ աշխարհում։