ԱԺ նախագահը տեղյակ չէ՝ համաներում կլինի՞, թե՞ ոչ

ԱԺ նախագահը տեղյակ չէ՝ համաներում կլինի՞, թե՞ ոչ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկին հետաքրքրվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, թե արդյոք հավանականություն կա՞ համաներում հայտարարել՝ նշելով, որ ինքը հասկանում է, որ դա միայն խորհրդարանի իրավասությունը չէ։ Նա նշեց, որ դա հետաքրքրում է ՀՀ բազմաթիվ քաղաքացիների, ովքեր նամակներ են գրել իրեն՝ խնդրելով պարզել այդ հարցը։



«Մարդիկ հետաքրքրվում են՝ կա՞ արդյոք հավանականություն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կհայտարարվի համաներում: Իհարկե, ես շատ լավ հասկանում եմ, որ դա միայն Ազգային ժողովի իրավասությունը չի: Դուք ունե՞ք որևէ տեղեկատվություն, կարո՞ղ եք Ազգային ժողովին և հանրությանը տեղեկատվություն փոխանցել՝ կա՞ արդյոք հավանականություն, որ առաջիկայում համաներում կհայտարարվի»,- հարցրեց պատգամավորը:




Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն այդ մասին որևէ տեղեկություն չունի: «Նման տեղեկատվություն ես չունեմ: Այդ հարցը մինչ այս պահը չի քննարկվել»,- ասաց ԱԺ նախագահը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ