Փող չեմ ուզում, գցի ջեբս…

Փող չեմ ուզում, գցի ջեբս…

Աշխարահռչակ « Սիստեմ օֆ ը դաուն» խումբը Երևանյան համերգի ժամանակ կոչ արեց հայաստանյան իշխանությանը՝ հրաժարվել ինստիտուցիոնալ անարդարությունից և կանգնեցել բնակչության սարսափելի նվազումը:



- Քննադատելը ամենահեշտ բան է,- A1plus. am- ի թղթակցի հետ կիսվեց Հրանուշ Հակոբանը,- ինչու՞ են հեռանում մեր հայրենակիցները, եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա, ուրեմն բարի եղեք օգնեք, որ այստեղ տնտեսությունը զարգանա, որ մարդիկ չհեռանան: - Թող պարոն-ները, /նկատի ունի սփյուռքահայերին/ մեկ միլիոն մարդ Հայաստանում 1000 դոլար հաշվի համար բացի, բանկում փող դնի, մեզ փող չտա: Բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա:



Այստեղ աղաղակող մի փաստ է ինքնին արձանագրվում. Հրանուշ Հակոբյանը ընդունում է, որ սփյուռքահայերը կոնկրետ պաշտոնյաների, ասել է թե՝ իշխանությանը չեն վստահում՝ մեզ փող չտան: Բանը հասել է այնտեղ, որ արդեն պարզ զրույց է գնում՝ մե՞նք ենք մեղավորը, մեզ փող մի տվեք, բանկերին տվեք:



Սա մոտավորապես այսպես է հնչում՝ փող չեմ ուզում, գցի ջեբս…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ