Ոչ մի բան չի պատահել

Ոչ մի բան չի պատահել

Գրեթե դիվանագիտական սկանդալ առաջացրած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հարավային Օսիայի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո մռայլվել է եւ արտահերթ նիստերին ժամանում է անտրամադիր: Նիստը վարում է՝ ընթերցելով իր առջեւ դրված տեքստից, այլեւս սովորական հումորը չի անում եւ շուտ հեռանում է դահլիճից ու, հակառակ սովորության, չի երեւում նաեւ խորհրդարանի միջանցքներում: Երեկ Սահակյանի անդորրը խաթարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Սահակյանից բացատրություններ պահանջելով, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնելով հայ-վրացական պատգամավորական բարեկամական խմբի հանդիպումներ կազմակերպել՝ փրկելու երկու երկրների հարաբերությունները: Սակայն Գրիգորիչն անվրդով կտրուկ հակադարձեց. «Ոչ մի բան էլ չի պատահել», ու շարունակեց նիստը վարել: