Պահանջում են իենց առաջնորդին

Պահանջում են իենց առաջնորդին

Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մտադիր է ակցիաներ կազմակերպել՝ պահանջելով վերադարձնել իր առաջնորդին՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, գրում է sputnik-georgia.ru-ն։



«Մենք կանենք ամեն ինչ, որ Սաակաշվիլին վերադառնա Վրաստան։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները»,- նշել է պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին։



Նրա խոսքով՝ նման իրավիճակում բողոքի ակցիա անցկացնելը սովորական երևույթ է։ «Մենք անպայման ակցիաներ կսկսենք»,- ասել է պատգամավորը։



«Վրաստանը լուրջ ճգնաժամի մեջ է։ Կա միայն երկու ուժ։ Մեկը կառավարական կլանն է, որը ղեկավարում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Երկրորդ ուժը «Ազգային շարժումն է»։ Ժողովուրդն ընտրություն կանի այդ երկու ուժերի միջև»,- ասել է Դարչիաշվիլին։



Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Սաակաշվիլին Վրաստան վերադառնալու դեպքում կարող է ձերբակալվել։

«Ուժային կառույցներն այսօր կատարում են քաղաքական պատվերներ։ Նման իրավիճակում մեծ է հավանականությունը, որ վերադառնալու դեպքում Սաակաշվիլիին կբռնեն, ինչն ավելի կսրի իրավիճակը»,- նշել է պատգամավորը։