Բաղրամյան պողոտան փակ է պահում իշխանությունը

Բաղրամյան պողոտան փակ է պահում իշխանությունը


Չժխտելով Բաղրամյանի երիտասարդների աննկուն կամքն ու ուժը, եկեք չժխտենք նաև, որ եթե «վերևից» ուզեն, մի վայրկյանում Բաղրամյան պողոտան կբացեն: Փորձն ունենք, որ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի, մեթոդներն էլ անգիր գիտենք:



Դժվար չէ եզրահանգել:



Այս անգամ մեր իշխանության և սոցիալական պայքարողների շահերը ինչ որ կետում համընկնում են: Հանկարծ սխալ չհասկանաք՝ շահերի ընդհանրություն և այլն… Հազար ոչ:



Ում ինչ է ուզում ցույց տալ մեր իշխանությունը, ումից ինչ սպասելիք ունի՝ ժողովրդի ընդվզման արդյունքից, ակնհայտ է, ու ես չեմ ուզում փակագծեր բացել: Պայքարողներին պետք է ընդամենը սոցիալական այս խնդիրը լուծել, իշխանությանն էլ դա ձեռք է տալիս, որ առանց սվիններն իր դեմ ուղղելու խաղաղ ցույց անեն: Փորձե՜ք քաղաքականացնել, կտեսնեք ու տեսաք էլ՝ ինչ կլինի…



Ու այսպես խաղաղ ընթանում է գործընթացը: Կընթանա այնքան ժամանակ, քանի դեռ մեր իշխանության ուզածը չի տրվել: Երբ արդեն բավարարվի, Բաղրամյանը կբացվի: Բան չեմ ասում, հնարավոր է՝ արդյունքում սոցիալական մեր խնդիրն էլ լուծվի, բայց էլի սոցիալական  մեծ պրոբլեմների առաջ կկանգնենք: Ու ամեն անգամ կդիմենք մեր սոցիալական խնդիր լուծողներին՝ եկեք էս հարցն էլ լուծեք…



Ու նույնը, նույնը…



Ուրիշ էլ ի՞նչ է պետք իշխանությանը: 



 




Հասմիկ Բաբաջանյան