Գորիկ Հակոբյանի ելույթը կառավարության նիստի անդամներին զարմացրել է

Գորիկ Հակոբյանի ելույթը կառավարության նիստի անդամներին զարմացրել է

Այսօր կառավարության նիստի ժամանակ, երբ քննարկվում էր նաիրիտցիների աշխատավարձերը վճարելու ու այն մեկ ամիս հետաձգելու հարցը, սենսացիոն հայտարարություն արեց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը։ Նա ասաց, որ ժողովուրդը չի վստահում կառավարությանը, և կառավարության շենքի մոտ հավաքվող մարդկանց պետք է երաշխիքներ տալ։ «Երեկվա հավաքը՝ 500 մարդ էր հավաքվել «Նաիրիտի» դիմաց, то есть, քիչ չէր, - ասաց ԱԱԾ տնօրենը, - միակ առաջարկությունը սա է՝ ուզում ենք փողը ստանանք միանգամից, բոլորով։ Ինչ՞ի համար։ Մտածում են, որ դուք կվճարեք N-ное количество, մի 200 հոգու, և փողը կվերջանա։ Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ։ Ասում են, 29-ին կվճարենք, կհասնեք 29-ին, կասեք՝ փող չկա։ Ո՞վ կարող է ասել, որ բոլորը կստանան։ Պետք է տալ գարանտիա, որ մինչև ամսվա վերջ բոլորը կստանան։ Համոզված եմ, որ էլ չեն հավաքվի»։ Գորիկ Հակոբյանը կառավարության նիստերի ընթացքում սովորաբար քիչ է խոսում, և այս ելույթը բոլորին զարմացրեց։