Սպանությունը բացահայտվել է ականատեսի օգնությամբ

Սպանությունը բացահայտվել է ականատեսի օգնությամբ

էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը բացահայտվել է ականատես վկայի միջոցով։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց տեղեկացված աղբյուրը։ Այնուհետև բերման են ենթարկել Աննա անունով 18 տարեկան աղջկա և Մուշեղ անունով 20-ամյա երիտասարդի,   որն էլ անմիջականորեն իրագործել է սպանությունը, դանակով 50-ից ավելի հարվածներ հասցնելով կնոջը։ Հատկապես խոցոտված են եղել Անիի ոտքերը։ Երիտասարդները գումար են տարել, որի չափն այնքան էլ մեծ չի եղել։ Հաստատվել է քննչական կոմիտեի նախնական վարկածը՝ ավազակային հարձակում կողոպուտի նպատակով։ «Այդ սրիկան ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել», - ասում է Աշտարակի բնակիչ Մարինե Բունիաթյանը, որը Անիի 20 տարվա ընկերուհին է։ Նա չի ճանաչում Մուշեղին․ «Վերջին տարիներին Անին շատ զբաղված էր, և ես նրա հաճախորդներին և ծանոթներին չեմ ճանաչում», - ասում է Մարինեն, որը ներկայումս զբաղված է հանգուցյալ ընկերուհու հուղարկավորության հարցերով։ Մեր տեղեկություններով, Մուշեղը ելումուտ է ունեցել Անի Մաջնունյանի տուն, և նրա  հետ մտերմական, ինտիմ կապի մեջ է եղել։ Անի Մաջնունյանը 55 տարեկան էր։ «Սա մեր բոլորիս վիշտն է», - ասում է նրա ընկերուհին։ Ավելի վաղ տեղեկացանք, որ Մուշեղը Յանուս թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանն է, որը բավականին հարուստ ստեղծագործական կենսագրություն ունի և 20 տարեկանում հասցրել է ամուսնանալ, երեխա ունենալ և ամուսնալուծվել։ Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ավազակությամբ զուգորդված սպանություն։