«Ալյանսը» ՈՉ-ի գործընթացը իր ուսերի վրա է տանում

«Ալյանսը» ՈՉ-ի գործընթացը իր ուսերի վրա է տանում

Ոչ իշխանական ուժերի եւ հասարակական-քաղաքացիական նախաձեռնությունների ձեւավորած ՈՉ-ի ճամբարին ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանի նորաստեղծ «Ալյանսը» չի միանա․««Ալյանսը» ոչ-ի գործընթացն իր ուսերին է տանում»,- մեր հարցումին ի պատասխան հայտնեց կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը․«Եթե հետևում եք ԱԺ նիստերին, ապա կտեսնեք, որ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը ակտիվ մասնակցում և հստակ ներկայացնում է կուսակցության դիրքորոշումըայդ հարցի վերաբերյալ»,-ավելացրեց խոսնակը։



Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀԱԿ-ի, Ժառանգության, ՀԺԿ-ի, ԱԻՄ եւ Ազգային համաձայնություն, ինչպես նաեւ «Հայազն» կուսակցությունների եւ մեկ տասնյակից ավելի քաղաքացիական-հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչների ստորագրությամբ հրապարակվեց Ոչ-ի ճակատի հայտարարությունը, որով իրենց պատրաստակամությունն էին հայտնում սահմանադրական բարեփոխումների գործընթացի կասեցման պայքար նախաձեռնելու մասին եւ կոչ անում այդ փոփոխություններին դեմ բոլոր ուժերին միանալ ՈՉ-ի ճակատին, արձագանքելո՞ւ է այս կուսակցությունը այդ կոչերին․



«Մեր դռները բաց են ցանկացած ողջամիտ առաջարկների համար, այդ թվում և հատկապես այդ թեմայի շուրջ»։