Երևանում տաքսու վարորդը 34-ամյա քաղաքացու է դանակահարել

Երևանում տաքսու վարորդը 34-ամյա քաղաքացու է դանակահարել

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Տիգրան Հ.-ն, ով հայտարարել է, որ տաքսու վարորդը դպրոցի մոտ դանակով հարվածել է իրեն. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:



Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11:40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 33 շենքի մոտ, անհայտ տաքսու վարորդը, վիճաբանության ժամանակ, սուր առարկայով հարվածել է իր ձախ նախաբազկին` պատճառելով վնասվածք:



Նշանակվել է ԴԲՓ:



Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տիգրան Հ.-ին վնասվածք է պատճառել 1973 թ. ծնված Ավետիք Բ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:



Կատարվում է քննություն: