Գերմանիայում հայտնաբերվել են Նապոլեոնի բանակի զինվորների մասունքները

Գերմանիայում հայտնաբերվել են Նապոլեոնի բանակի զինվորների մասունքները

Գերմանական Ֆրանկֆուրտում ապագա բնակելի համալիրի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է Նապոլեոնի մեծ բանակի մոտ 200 զինվորի մասունքներ: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Ֆրանկֆուրտի քաղաքապետ Օլաֆ Կունիցը նշել է, որ մնացորդները կարող են պատկանել Լայպցիգի մոտ ջախջախիչ պարտությունից հետո Ֆրանսիա հետ ճանապարհին 1813 թ. զոհված զինվորներին: 1813 թ. Ֆրանկֆուրտից ոչ հեռու` Լեյպցիգի այն ժամանակվա երկրամասի Հանաո քաղաքի մոտ մարտ է տեղի ունեցել, որում Նապոլեոնը կորցրել է առնվազն 15 000 զինվոր:
Գերեզմաններում հայտնաբերվել են նաև մի քանի կոճակ, որոնք մատնանշում են, որ դրանք այդ շրջանի հագուստի կոճակներ են:
Մինչև հիմա հաջողվել է հանել ավելի քան 30 կմախք: Հետագա աշխատանքները կտևեն 4-6 շաբաթ: