Սպառնալիք կա, որ Կոմիտասը ազգի համար դադարի գոյություն ունենալ. Արթուր Մեսչյան

Սպառնալիք կա, որ Կոմիտասը ազգի համար դադարի գոյություն ունենալ. Արթուր Մեսչյան

Հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ Արթուր Մեսչյանը մտահոգ է Կոմիտասի թանգարանի ճակատագրով: Վախենում է, որ այն վերաբերմունքը, որ կա այսօրվա անճաշակ, ռաբիս երաժշտության հանդեպ կարող է մոռացության մատնել ազգային մեծագույն արժեքները, այդ թվում և հանճարեղ Կոմիտասին ու նրա երաժշտությունը:



Կոմիտասի թանգարանը միայն շենք չէ, միայն շինություն չէ, այստեղ պետք է սերունդ կրթվի, այն պետք է ծառայի իր նպատակին:



«Կան հարցեր, անուններ կան, որոնց հանդեպ մենք շատ զգույշ պետք է լինենք: Դրանցից մեկը հենց Կոմիտասն է: Ես նույնիսկ ի վիճակի չեմ ասելու, գնահատելու, թե ով է Կոմիտասը, ինչպիսի մեծություն է: Բայց սպառնալիք կա, որ ազգի համար նա հանկարծ դադարի գոյություն ունենալ»,- ցավով է նշում երգահանը:



Արթուր Մեսչյանի հետ հարցազրույցը՝ ստորև ներկայացվող տեսանյութում: