Ինչո՞ւ ազատամարտիկները լռեցին և դադարեցին պահանջներ ներկայացնել Սմբատ Հակոբյանի ծեծի գործով. armlur.am

Ինչո՞ւ ազատամարտիկները լռեցին և դադարեցին պահանջներ ներկայացնել Սմբատ Հակոբյանի ծեծի գործով. armlur.am

Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ծեծված Սմբատ Հակոբյանը, ով «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ է, իրականում անձնական խնդիրների պատճառով է բռնության ենթարկվել:



Պարբերականի՝ իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Սմբատ Հակոբյանը մեծ թվով պարտքեր ունի տարբեր մարդկանց ու հենց այդ պատճառով էլ հայտնվել է աղմկալի իրադարձությունների կենտրոնում:



Armlur.am-ի տեղեկություններով, նրան զանգահարել են պարտքը ուզելու համար, Սմբատ Հակոբյանը հայհոյել է զանգահարողին՝ իր խոսքերն ուղղելով վերջինիս մորը: Պարտքատերն էլ կուտակված զայրույթը պարպել է ընկերների հետ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելով: Սակայն Հակոբյանն այս մասին իր գործընկեր ազատամարտիկներին ոչինչ չի ասել՝ հայտարարելով, թե իրեն իբր հալածում են քաղաքական գործունեության, քաղաքացիական ակտիվության և վերջապես ազատամարտիկի կոչումը արատավորելու, նսեմացնելու համար:



Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում: