Ստորագրահավաք՝ Երևանի օրվա տոնակատարության բյուջեն սահմանամերձ բնակավայրերին տալու պահաջով

Ստորագրահավաք՝  Երևանի օրվա տոնակատարության բյուջեն սահմանամերձ բնակավայրերին տալու պահաջով

Մի խումբ երիտասարդներ համացանցում ստորագրահավաք են սկսել՝ Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ բնակավայրերից մեկին պահանջով: «Մեզ համար նախատեսվող տոնակատարությունը դարձնենք բարի գործ, վստահ եմ՝ մեզանից յուրաքանչյուրի համար ավելի մեծ ուրախություն չի կարող լինել, քան մեր սահմաններն օր ու գիշեր զինվորին հավասար պահող հայրենակիցներին օգտակար լինելը։ Ո՞վ կողմ կլինի այս տարվա Երեւանի օրվա տոնակատարությունների բյուջեն քաղաքապետարանը տրամադրի սահմանամերձ մի բնակավայրի խմելու ջրի հարցի լուծմանը»,-ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ…