«Ժառանգությունն» ունի պոտենցիալ՝ համախմբելու այլ ուժերի․ Փոստանջյան

«Ժառանգությունն» ունի պոտենցիալ՝ համախմբելու այլ ուժերի․ Փոստանջյան

Ժառանգությունը պատրաստ է համախմբել ՈՉ-ի ճակատի ուժերին։ Այս մասին այսօր ԱԺ ճեմազրույցների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։



Հարցին, «Ժառանգությունն» ունի՞ այդքան հնարավորություն և պոտենցիալ, որ այլ ուժերի համախմբի՝ հաշվի առնելով նաև այն, որ «Ժառանագության» ներսում էլ ներկուսակցական խնդիրներ կան, տիկին Փոստանջյանն ասաց․ «Իհարկե Ժառանգությունն ունի մեծ պոտենցիալ, դուք մի կասկածեք Ժառանգության պոտենցիալի վրա, հետևաաբար հենց այդ պոտենցիալի ներքո մենք պատրաստ ենք և ամեն ինչ անելու ենք, որ բոլոր այն ուժերը, ամեն ովքեր պատրաստ են համախմվել այն օրակարգի ներքո, որը ենթադրում է մի շարք սահմանադիր օրենքների ընդունում, դրանից հետո պատրաստ է անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։, որի այդ ընթացքը պետք է սպասարկի ժամանակավոր կառավարությունը։ Մենք բոլոր այդ ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել և լինել այն օղակը, որը պետք է համախմբի այդ ուժերին։



Դիտարկմանը, թե ինքը խոսում է ներքաղաքական ճգնաժամից, բայց չի ուզում խոսել ձիր իկ ներկայացրած խմբակցության ճգնաժամից, քանզի դեռ հստակ չէ՝ իրենց խ,բակցությունում ինչ տեսակետ ունեն Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ «Ժառանգության» տեսակետը ներկայացնում է ինքը՝ Զարուհի Փոստանջյանը, և խմբակցության տեսակետը հետևյալն է․ «Մենք դեմ ենք Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված այս ապօրինի գործընթացին։ Եվ ամեն ինչ անելու ենք, որ տապալենք և՛ Սերժ Սարգսյանի այս ապօրինի գործընթացը, և՛ ՀՀԿ-ի գործունեությունը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ