Խուլիո Իգլեսիասը թողարկել է իր վերջին ալբոմը

Խուլիո Իգլեսիասը թողարկել է իր վերջին ալբոմը

Լեգենդար իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասն իր 72-ամյա տարեդարձի տոնախմբության ժամանակ հայտարարել է, որ «Մեքսիկան» իր վերջին ալբոմն է, որ թողարկում է:



Ինչպես հաղորդում է The Local-ը` հոբելյարը միևնույն ժամանակ հայտարարել է, որ երգելու է «մինչև 150 տարեկանը»: Ներկայացնելով իր վերջին ալբոմը Մեխիկոյում` Իգլեսիասն ընդգծել է, որ ստուդիայում երգերի ձայնագրության գործընթացը շատ բարդ է և շատ ժամանակ է պահանջում:



«Սա վերջին ալբոմն է, որ ես իմ կյանքում ձայնագրում եմ ստուդիայում», - ասել է երգիչը մամլո ասուլիսում` ներկայացնելով 12 երգից բաղկացած «Մեքսիկա» ալբոմը: