Ժան Ռենոն՝ Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆիլմում

Ժան Ռենոն՝ Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆիլմում

Variety ամերիկյան հանդեսը մանրամասներ է հայտնել Հայոց ցեղասպանության մասին Քըրք Քըրքորյանի «Խոստումը» ֆիլմի դերասանական կազմի համալրման ու սյուժետային գծի մասին:



Ըստ այդմ` արդեն հայտնի դերասանական աստղաբույլին (Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեք, Շառլոտ լը Բոն, Անժելա Սարաֆյան) միացել են նաև անվանի դերասաններ Ջեյմս Քրոմվելը և Ժան Ռենոն: Ռենոն հայ հանդիսատեսին հայտնի է «Լեո» մարտաֆիլմից:



Ռեժիսոր Թերի Գորջի «Խոստումը» ֆիլմը, ըստ նոր մանրամասների, ներկայացնելու է 1922-ին ծավալվող դեպքեր` սիրային եռանկյունի Փարիզում աշխատող ամերիկացի լրագրողի ու տեղացի գեղեցկուհու և ուսանողի միջև: Նրանց համապատասխանաբար մարմնավորում են Բեյլը, Լը Բոնը և Այզեքը:



Նոր դերակատարներից Քրոմվելը կմարմնավորի ԱՄՆ-ի դեսպանին, Ժան Ռենոն` ֆրանսիացի ադմիրալի: Ֆիլմի նկարահանումները արդեն սկսվել են Իսպանիայում և Պորտուգալիայում, կտևեն մինչև դեկտեմբեր: