Երևանում կբացվի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Երևանում կբացվի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Կառավարության հավանության դեպքում կստեղծվի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի անվան տուն-թանգարան։

Ինչպես նշված է որոշման նախագծում տուն-թանգարանը գործելու է Մարշալ Բաղրամյան 1-ին անցուղի, շենք 1 հասցեում գտնվող 160,7 քառ.. մետր մակերեսով տարածքում:

Թանգարանային առարկաները և անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կամրակցվի «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: