Հարաբերությունները ջերմ են, տրամադրությունները՝ բարձր

Հարաբերությունները ջերմ են, տրամադրությունները՝ բարձր

Ամեն տարի Դատախազի օրը նշելուն սովոր Աղվան Հովսեփյանը չէր կարող յոլա գնալ առանց Քննիչի օրը նշելու։ Եվ օրեր առաջ, կառավարության նիստում հաստատվեց Քննչական կոմիտեի կամ Քննիչի օրը՝ հոկտեմբերի 8-ը։ Երեկ մեծ հանդիսավորությամբ Քննչականի նորակառույց շենքում նշվել է այս շատ կարեւոր օրը՝ ճառեր են ասել, մեդալներ ու շնորհակալագրեր տվել։ Բնականաբար՝ դարձյալ միայն յուրային լրատվամիջոցների ներկայությամբ։ Բայց միջոցառումից ստացված լուսանկարները շատ խոսուն են։



Մասնավորապես՝ այս մեկը, որտեղից երեւում է, որ ուժայինների, նաեւ վարչապետի ու ոստիկանապետի հարաբերությունները լավ էլ ջերմ են։ Տրամադրություններն էլ՝ անսովոր բարձր։