Սերժ Սարգսյանը գնում է մի տեղ, չգիտենք՝ որտեղ

Սերժ Սարգսյանը գնում է մի տեղ, չգիտենք՝  որտեղ

Կայքերում կարդում եմ, որ Սերժ Սարգսյանը Սյունիք է գնալու: Ոչ օրը, ոչ պատճառը չի նշված: Գրված է միայն , որ սյունեցիները պատրաստության մեջ են՝ իրենց մարզպետի հետ:



Մոռացել են արդեն, որ Ամերիկյան էներգետիկ ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն Որոտանի ՀԷԿ-երի համալիրը:



Կար ժամանակ, որ աղմկում էին դրա համար, հազար ու մի փաստարկ էին բերում այդ համալիրի վաճառքի վերաբերյալ: Հիմա նույնիսկ չեն հիշում ու չեն պատկերացնում, որ հոկտեմբերի 13-ին Որոտանի ՀԷկ-ի պաշտոնական բացումն է ու Սերժ Սարգսյանն այդ նպատակով է գնում այնտեղ:



Էդ հիշողությամբ հեռուն չենք գնա:



Ավելի լավ կլիներ գրվեր՝ Սերժ Սարգսյանը գնում է մի տեղ, չգիտենք՝ որտեղ:



Հասմիկ Բաբաջանյան