Լա-Մանշի նեղուցը՝ միգրացիոն ճգնաժամի «լակմուսի թուղթ»

Լա-Մանշի նեղուցը՝ միգրացիոն ճգնաժամի «լակմուսի թուղթ»

Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև Լա-Մանշի նեղուցի տակով ձգվող երկաթուղային թունելով հաղորդակցությունը կրկին ընդհատվել Է միգրանտների պատճառով, որոնք Ֆրանսիայի Կալե քաղաքում ներխուժել են երկաթուղային կայարան: Այդ մասին հաղորդում է «ria.ru»-ն:



Հատկապես Մեծ Բրիտանիա հասնելու գաղթականների ցանկությունը պայմանավորված Է նրանց այն համոզմամբ, որ այնտեղ նրանք կկարողանան զգալիորեն ավելի լավ կենսապայմաններ ստանալ, քան Ֆրանսիայում:



«Եվրոթունել» կազմակերպության վարչակազմն առայժմ չի նշում երկաթուղային հաղորդակցության վերսկսման ժամանակը, բայց սպասվում Է, ու թունելը փակ կլինի առնվազն 2 օր:



Սա Լա-Մանշի նեղուցի հետ նմանատիպ առաջին դեպքը չէ: Այս ամիս ավելի վաղ Կալեում գաղթականների բազմություններն արդեն ներխուժել Էին երկաթուղային կայարաններ, ինչից հետո գնացքների երթեւեկությունը նույնպես ժամանակավորապես դադարեցվել Էր, ինչի մասին Hraparak.am-ը գրել է: