Աշխարհի ամենատարօրինակ անձրևները. Բնության առեղծվածներ

Աշխարհի ամենատարօրինակ անձրևները. Բնության առեղծվածներ

Անձրևների ժամանակ բոլորս փորձում ենք ապաստարան գտնել ինչ-որ տեղ՝ չթրջվելու համար, սակայն պատահում է, որ անձրևը վախեցնում ու անգամ սարսափեցնում է մարդկանց: Fishki-ն ներկայացնում է հենց այդպիսի անձրևներից մի քանիսը.
2005 թվականին Սերբիայում, Կաջա Ջանովիկ քաղաքում գորտերի անձրև տեղաց:



Րոպեների ընթացքում հազարավոր գորտեր երկնքից ուղղակի թափվում էին մարդկանց գլխին: Սարսափահար բնակիչները ոչ մի բացատրություն չունեին, թե որտեղից հայտնվեցին սառնարյուն կենդանիները: Այն մինչ օրս առեղծված է մնում, քանի որ մոտակայքում ճահիճներ ընդհանրապես չեն եղել:



2011 թվականին Անգլիայի Քովենթի քաղաքում մրգային անձրև տեղաց: Անսպասելի խնձորների տեղատարափը մեծ վնաս էր հասցրել փողոցներում կայանված մեքենաներին, գտնվել էին նաև գազարի ու կաղամբի կտորներ: Հավաքված խնձորը մի քանի տոննա էր կազմում:



2001 թվականին Հնդկաստանի Կերալա բնակավայրում կարմիր անձրև տեղաց, որը տեղաբնակներն արյունոտ կոչեցին, այն շարունակվեց մի քանի ամիս շարունակ, սնահավատ ժողովուրդը կարմիր անձրևն Աստծո պատիժ ու վատ նշան էր համարում,մինչև որ գիտնականները բացատրեցին, որ դա հարևան անտառից եկող կարմիր սպորների հետևանք է,այն իր հետ բերում էր քամին ու անձրևին խառնում: Ի դեպ, այդ ամիս մի քանի անգամ նաև վարդագույն ու նարնջագույն անձրև տեղաց:



Հենց 2015 թվականի տարեսկզբին Ավստրալիայի Գոուլբերգ բնակավայրում սարդերի անձրև տեղաց: Սրա բացատրությունը տրվեց շատ շուտ. Կից անտառում ապրող սարդերի այս տեսակը բնակվում է ծառերի գագաթին, 300 հատանոց խմբերով նրանք հսկա սարդոստայն են հյուսում՝ օդապարիկի նման: Հզոր քամին պոկել է այն ծառից, թափահարել օդում, ինչի հետևանքով սարդերը թափվել են սարդոստայնից ուղիղ բնակիչների գլխին:



2011 թվականին Շոտլանդիայում անձրևաորդերի անձրև տեղաց: Տեղի դպրոցների երեխաների ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի վրա անձրևաորդերի տեղատարափ սկսվեց: Վախեցած դպրոցականները հետո հավաքում էին դրանք՝ գիտական ուսումնասիրության համար: Անձրևաորդերի օդ բարձրանալու պատճառը մինչ օրս չի բացահայտվել:



Ամեն տարի մայիս-հուլիս ամիսներին Հոնդուրասում ձկնային անձրև է տեղում: Այստեղ արդեն սովորել են այս երևույթին: Երբ 5 օր շարունակ երկինքն այնպես է սևանում, ասես մշտական գիշեր լինի, իսկ հետո 2 օր շարունակ գոռում են ամպերը, տեղաբնակները գիտեն, որ ձկնային անձրև է գալու: Սա մինչ օրս չբացահայտված երևույթ է, պատըմության մեջ նման դեպքեր շատ են գրանցվել:



Մեդուզաների անձրևները սովորաբար գրանցվում են օվկիանոսներից ու ծովերից կիլոմետրերով հեռու գտնվող բնակավայրերում, անսպասելի: Այդպիսի անձրևներ տեղացել են Տոկիոյում, Պեկինում, Իրկուտսկում ու Տեխասում: