«Ալ-Քաիդա»-ի պարագլուխը կոչ է անում միավորվել ընդդեմ Ռուսաստանի և Արևմուտքի

«Ալ-Քաիդա»-ի պարագլուխը կոչ է անում միավորվել ընդդեմ Ռուսաստանի և Արևմուտքի

«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ազ Զավահիրին կոչ է արել իսլամիստ ծայրահեղականներին միավորվել ընդդեմ Ռուսաստանի և Արևմուտքի: Այդ մասին հաղորդում է «bbc.com»-ը՝ հղում անելով «Reuters»-ին:



Զավահիրին տեսաուղերձով դիմել է իր կողմնակիցներին, որտեղ հայտարարել է, որ ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիները, եւ «Հըզբոլլահ» շարժումն արդեն միավորվել են ընդդեմ արմատական իսլամիստների, և հետևաբար, ի պատասխան անհրաժեշտ է համախմբել սեփական ուժերը՝ Սիրիայի, ինչպես նաև Իրաքի տարածքներում Արևմուտքի և Ռուսաստանի ուժերին զգալի հարվածներ հասցնելու համար:
«Քանի որ նրանք կարողացել են միավորվել, մենք նույնպես պետք է մի կողմ թողնենք ներքին տարաձայնությունները՝ նրանց դեմ համախմբվելու համար»,-հայտարարել է ազ Զահավիրին: