Ստեփանակերտում քննարկվել են ականազերծման հետ կապված հարցեր

Ստեփանակերտում քննարկվել են ականազերծման հետ կապված հարցեր

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին և HALO Trust կազմակերպության Հայաստանի ու Ղարաբաղի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին:



Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:



Սահակյանն ընդգծել է, որ HALO Trust-ը կարևորագույն առաքելություն է իրականացնում, հավելելով, որ Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ: