Առողջապահության նախարարը այցելում է ՌԴ-ում վթարից տուժած հիվանդներին

Առողջապահության նախարարը այցելում է ՌԴ-ում վթարից տուժած հիվանդներին

Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ եւ ՀՀ վարչապետի որոշմամբ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւս երեկ ուշ երեկոյան մեկնել է Տուլա: Նա այսօր առավոտից այցելում է շրջանի երեք հիվանդանոցներ:
Նախարարի օգնական Տաթեւիկ Գրիգորյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ կապի մեջ են նախարարի հետ, նա մեկնել է ՌԴ, այցելում է հիվանդներին, տեղում համակարգում տուժածների բուժօգնությունը: ԱՆ-ից խոստացան հավելյալ տեղեկատվություն տրամադրել առաջիկայում:



Երեկ ՌԴ է մեկնել նաեւ Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Տուժածներին է այցելել նաեւ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: