Լրագրային շանսոն՝ մեծ շոու ոչնչից

Լրագրային շանսոն՝ մեծ շոու ոչնչից

Դեսպա՞ն է, թե՞ վերակացու



Գալուստ Սահակյանի և ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ջրերը սկսեցին մի առվով չհոսել այն բանից հետո, երբ վերջինս աննրբանկատություն ցուցաբերեց Հայաստանում առկա կոռուպցիայի մասին խոսելիս: Գրիգորիչն ասել է՝ այդ կոռուպցիայի տեղը ես էլ գիտեմ, թող խոսի, բայց առանց մատը թափ տալու:



Չու



Լևոն Տեր-Պետրոսյանի «բույնը» դատարկվում է: Բնից հեռանալու հերթը Գագիկ Ջհանգիրյանինն է: Վերջինիս հեռուստաշատախոսությունը հուշում է, որ իշխանությունները բերանը բան են գցել: Դե նրա մասին էն գլխից էին ասում՝ «птица большого полета»:



Շատ գիտես՝ քիչ խոսա



«Այո»-ի ՀՀԿ-ական քարոզիչները, որպեսզի համոզիչ լինեն, արդեն Սերժ Սարգսյանին ու նրա զբաղեցրած պաշտոնն են քննադատում: 2017-ի խորհրդաանական ընտրություններում Բաղրամյան 26-ը դա հաշվի կառնի:



Ի գիտություն՝ ռեալիթի շուի մասնակիցների



Կապիկի տարին սկսվում է 2016 թվականի հունվարի 1-ից:



Չ այո



Պատասխանելով «ՈՉ»-ի այն պնդումներին, թե գյուղերում նմուշի համար մեկ հատիկ «այո» ասող չկա, «Այո»-ի շտաբից ասել են՝ «այո»-ն դուք դեկտեմբերի 6-ին կտեսնեք:



Ինտերվյու



Հայկական ռադիոն նախագահ Սարգսյանից հետաքրքրվել է՝ պարոն Սարգսյնան, ի՞նչ կանեք, եթե «ոչ»-ը հաղթի: «Ոչ մի բան»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը: Իսկ եթե «այո»-ն հաղթի՞: «Ոչ մի բան»,- հնչել է նույն պատասխանը: