«Ուիքենդը»՝ Արցախում

«Ուիքենդը»՝ Արցախում

Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանն առաջիկա «ուիքենդը» կանցկացնի Ղարաբաղում, որտեղ շաբաթ օրը բացվելու է Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը: Այն գտնվում է Գանձասարի մոտ: Հովանավորը «Փյունիկ» հիմնադրամն է, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Լեւոն Սարգսյանն է:



ՀՀ նախագահը կմասնակցի նաեւ Ստեփանակերտում կառուցված բազմաբնակարան շենքերի բացմանը, որոնք նախատեսված են Արցախի զինվորականների համար: Թերեւս կքննարկվեն նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի` որպես «աէրոդրոմ պոդսկոկա» օգտագործման, Ալիեւի հետ հանդիպման եւ այլ հարցեր: Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ կլինի նաեւ առաջնագծում: