Թուրքիան սիրիացի փախստականների հարցում կողմնակից է ավելի արդյունավետ միջոցների կիրառմանը

Թուրքիան սիրիացի փախստականների հարցում կողմնակից է ավելի արդյունավետ միջոցների կիրառմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ էրդողանը ելույթ ունենալով Անկարայում կայացած կառավարության նիստին, հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի օգնել ն, սակայն նշել է, որ ինքը կողմնակից է ավելի արդյունավետ միջոցների կիրառմանը: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:



«Միայն ճամբարներում ապրող փախստականների վրա մենք ծախսել ենք 8,5 մլրդ դոլար: Սակայն այն, ինչը մենք արել ենք, չի կարելի գնահատել նյութական տեսակյունից: Թուրքիան դա չի արել ինչ-որ մեկի հրահանգով, մարդիկ եկել են մեր սահմանների մոտ՝ փրկվելով ռումբերից, և մենք էլ բացել ենք մեր սահմանները», - հայտարարել է էրդողանը:
Նա նաև ԵՄ անդամ-երկրներին կոչ է արել «միջոցների հատկացման վերաբերյալ հարցը քննարկելիս հաշվի առնել այս փաստը»: