Հունգարիայի վարչապետը կոչ է արել վերայանել ԵՄ հետ համաձայնագիրը

Հունգարիայի վարչապետը կոչ է արել վերայանել ԵՄ հետ համաձայնագիրը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է միգրացիոն խնդիրները լուծելու նպատակով ԵՄ հիմնարար համաձայնությունները փոփոխելու անհրաժեշտության մասին: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Օրբանի կարծիքով, բարեփոխման կարիք ունի ոչ միայն Շենգենի համաձայնագիրը, այլև՝ մյուս գոտիները: Վարչապետը նաև նշել է, որ միգրացիոն ճգնաժամը և ահաբեկչական բարձր սպառնալիքը ստեղծել են անվտանգության և սահմանային վերահսկողության ուժեղացման անհրաժեշոտությունր: Նա հավելել է, որ եվրագոտու վերջին ճգնաժամը առիթ է վերանայելու վարկա-ֆինանսական քաղաքականությունը: